Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին երեկ Ուկրաինա չհայտարարված այցի շրջանակներում Լվովի Superhumans Center կլինիկայում հանդիպել է պատերազմից տուժածների հետ։ Ինչպես հայտնել է նրա ներկայացուցիչը, ուղևորությունը Սասեքսի դքսի՝ վիրավոր վետերաններին օգնելու շարունակական աշխատանքի մի մասն էր։
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամի այցի մասին հայտարարվել է միայն այն բանից հետո, երբ նա լքել է Ուկրաինայի տարածքը։
Արքայազն Հարին, որը 10 տարի ծառայել է Մեծ Բրիտանիայի բանակում,
դարձել է բրիտանական թագավորական ընտանիքի երկրորդ անդամը, որն այցելել է Ուկրաինա
ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից
ի վեր։ Անցյալ տարի Էդինբուրգի դքսուհի Սոֆին էր այցելել
Ուկրաինայի մայրաքաղաք։