Փարիզի դատարանը «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին մեղավոր է ճանաչել Եվրախորհրդարանի միջոցները ոչ նպատակային ծախսելու գործով, հայտնում է BFMTV-ն։
Եվրախորհրդարանի ևս ութ պատգամավորներ Լը Պենի «Ազգային միավորում»-ից,
ինչպես նաև 12 խորհրդարանական օգնականներ մեղավոր են ճանաչվել այդ գործով։ Գործի
նյութերի համաձայն՝ մեղադրյալների գործողություններից ընդհանուր վնասը կազմել է
2,9 մլն եվրո։
Մարին Լը Պենը և նրա կողմնակիցները մեղադրվում են
Եվրախորհրդարանում պատգամավորների կեղծ օգնականներ վարձելու համար, որպեսզի գումար
կորզեն հօգուտ «Ազգային միավորման»։
Մարին Լը Պենը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, որից
երկուսը՝ պայմանական, մյուս երկուսը՝ տնային կալանքի՝ էլեկտրոնային թևնոցով։ Նրան նաև զրկել
են հինգ տարով պետական պաշտոններում ընտրվելու իրավունքից: Ընտրական իրավունքի սահմանափակումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Այսպիսով, Լը Պենը չի կարողանա մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրություններին։ Սպասվում է, որ նա կբողոքարկի դատավճիռը։
Դատարանը գործը քննում է 2024 թվականի սեպտեմբերի վերջից։