Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Այդ մասին ասված է հանրապետության ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 


 

«Ֆրանսիան հույս է հայտնում, որ դրա ստորագրումը հնարավորինս շուտ կկայանա։


 

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման պայմաններում, պետք է հնարավորություն տա Հարավային Կովկասին դառնալու խաղաղության, ինտեգրման և համագործակցության վայր՝ բաց սահմաններով՝  հանուն տարածաշրջանի ժողովուրդների շահերի»,- նշվեծ է գերատեսչության հայտարարության մեջ։