«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ական չդնի ապագա սերունդների համար». ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ Հայաստանը և Ադրբեջանը «մշակեն այնպիսի խաղաղության պայմանագիր, որը կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և ական չի դնի ապագա սերունդների համար», հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։


Նա հայկական կողմին կոչ է արել «շարունակել աշխատանքը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ»։


Գալուզինը հավելել է, որ Արևմուտքի քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է «ոչ թե տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, այլ Մոսկվայի համար լրացուցիչ սպառնալիքների ստեղծմանը»։ Նրա կարծիքով՝ «արևմտյան շրջանակները փորձում են օգտագործել այս տարածաշրջանը Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար, իսկ որոշ դեպքերում նույնիսկ փորձեր են ձեռնարկում առանձին երկրներին համոզելու բացել նրա դեմ երկրորդ ճակատ»։