Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Հնդկաստանից բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նոյեմբերի 7-ին կայացել է քննարկում՝ նվիրված Հնդկաստանից բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը, որը վարել է նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

 


Քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, NSDC (National Skill Development Corporation) International Limited հնդկական կազմակերպության անդամներ, հայկական բիզնես կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ։


 

Հանդիպմանը ներկայացվել են NSDC-ի գործունեությունն ու առաջարկվող որակավորված աշխատուժի՝ այլ երկրներում աշխատելու հնարավորությունները, աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։


 

Կարևորվել է երկկողմ համագործակցությունը և արձանագրվել արտերկրից աշխատուժի ներգրավման նպատակով դյուրին ընթացակարգերի ներդրման քաղաքականության մշակման անհրաժեշտությունը։