Իրանի խորհրդարանը այսօր
հաստատել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի նախարարների նոր կաբինետի ամբողջական կազմը։
Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
«Նոր՝ 14-րդ կառավարության նախարարների (նախագահ Մասուդ Փեզեշքիանի)
բոլոր առաջարկած թեկնածուները կարողացան ստանալ խորհրդարանի վստահության քվեն և հաստատվեցին
իրենց պաշտոններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այսպիսով, ԱԳՆ նոր
ղեկավար է դարձել Աբբաս Արաքչին՝ արտաքին գործերի
նախկին փոխնախարարը։ Նա նաև աշխատել է որպես դեսպան մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆինլանդիայում և Ճապոնիայում: Արաքչին առանցքային դեր է
խաղացել 2015 թվականին միջուկային գործարքի շուրջ բանակցություններում։
Նոր
կառավարությունում ուժային գերատեսչությունները նույնպես ղեկավարում էին Իրանում
հայտնի դեմքեր։ Տեղեկատվության (հետախուզության) նախարարի պաշտոնը պահպանել է
իրանցի աստվածաբան Իսմայիլ Խաթիբը, որը պաշտոններ է զբաղեցրել Իսլամական
հեղափոխության պահապանների կորպուսի կառուցվածքում։
Ազիզ Նասիրզադեն
հաստատվել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում։
Նախկինում նա եղել է ռազմաօդային ուժերի հրամանատար, ինչպես նաև Իրանի բանակի
գլխավոր շտաբի պետի տեղակալ։