«Մենք արդեն հաղթել ենք. Թեհրանը չի կարող ձեռք բերել միջուկային զենք». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուտով կհաղթի Իրանին՝ ընդգծելով, որ Թեհրանը չպետք է ունենա միջուկային զենք։ Այս մասին Թրամփը հայտարարել է GB News հեռուստաալիքին տված հարցազրույցում։


«Մենք կհաղթենք, և դա կլինի շուտով, որովհետև մենք արդեն հաղթել ենք՝ չէ՞ որ նրանք չեն կարող ունենալ միջուկային զենք»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը։


Թրամփի խոսքով՝ առանց Իրանին հարվածելու ԱՄՆ որոշման Թեհրանը միջուկային զենք կարող էր ձեռք բերել «երկու, գուցե չորս շաբաթվա ընթացքում»։ Այժմ, պնդում է ԱՄՆ նախագահը, այս ժամկետը երկարաձգվել է մինչև 25 տարի։


«Ես ճիշտ վարվեցի»,- հավելել է Թրամփը։


Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն հաջողությամբ իրականացնում է ռազմական գործողություն Իրանի դեմ և «վերահսկում է Հորմուզի նեղուցը»։