Հաշվառման-քննական ծառայություններից օգտվելն այժմ առավել արագ է և հարմար։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ քաղաքացիները կարող են նախապես հերթագրվել առցանց կամ ծառայությունների մեծ մասից օգտվել կենդանի հերթի սկզբունքով։
Առցանց հերթագրում
Առցանց հերթագրման համար անհրաժեշտ է մուտք գործել roadpolice.am հարթակ, ընտրել նախընտրելի հաշվառման-քննական ստորաբաժանումը, հասանելի օրն ու ժամը։
Հերթագրումից հետո նշված էլեկտրոնային փոստին կուղարկվի քառանիշ կոդ։
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալ ամրագրված ժամից 15 րոպե շուտ, տերմինալում մուտքագրել ստացված քառանիշ կոդը և հաստատել ներկայությունը՝ սպասարկման գործընթացն անխափան կազմակերպելու համար։
Կենդանի հերթ
Նախապես չհերթագրվելու դեպքում ծառայությունների մեծ մասից հնարավոր է օգտվել նաև կենդանի հերթով։
Դրա համար անհրաժեշտ է այցելել համապատասխան հաշվառման-քննական ստորաբաժանում, տերմինալից ստանալ կտրոն և սպասարկվել ըստ հերթի։