Ազդարարում ենք 3 կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցման մեկնարկը. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ այսօր փաստացի ազդարարում են երեք կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցման մեկնարկը:


  • «Հյուսիս-հարավի միջպետական ճանապարհի Նորագավթի հատվածի էստակադի կառուցումը,
  • Իսակովի-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցումը,
  • Բաբաջանյան-Աշտարակ խճուղու անավարտ հատվածի կառուցումը»,- ասել է Ավինյանը։