Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. ինչ հարցեր են քննարկվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:


«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և մարդասիրական համագործակցության մի շարք արդիական հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Նշվում է նաև, որ նրանք պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում։