Այսօր ԵՄ 27 երկրների ԱԳՆ-ները պլանային նիստի ժամանակ որոշում կկայացնեն Հայաստան նոր առաքելություն ուղարկելու մասին, որը պետք է նպաստի տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։
Ինչպես լրատվամիջոցներին հայտնել է Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, ԵՄ-ն մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ իրադարձությունների զարգացումներին և ջանքեր է գործադրում իրավիճակի կարգավորման համար։
Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում։
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեում Միրզոյանը կներկայացնի Արցախում տիրող իրավիճակը՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետ, և կունենա մի շարք հանդիպումներ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։