Ուկրաինային Patriot համակարգերի փոխանցումը ռիսկեր կստեղծի համաշխարհային անվտանգության համար. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Վաշինգտոնում ՌԴ դեսպանությունը չորեքշաբթի սոցիալական ցանցում իր հրապարակած մեկնաբանության մեջ նշել է, որ բարձր տեխնոլոգիական Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի ԱՄՆ-ի կողմից հնարավոր փոխանցումը Ուկրաինային ոչ միայն կվնասի ռուս-ամերիկյան հարաբերությունները, այլև լրացուցիչ սպառնալիք կստեղծի համաշխարհային անվտանգության համար:
«Միացյալ Նահանգներում տեղեկատվական արշավ է սկսվել այն մասին, որ իբր պատրաստվում են Կիև ուղարկել բարձր տեխնոլոգիական հակաօդային պաշտպանության համակարգեր: Ինչպես պնդում են, Ջ. Բայդենը կարող է շուտով նման որոշում կայացնել: (...)Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա մենք կդառնանք վկաները վարչակազմի հերթական սադրիչ քայլի, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ (...)Վաշինգտոնի նման գիծը հսկայական վնաս է հասցնում ոչ միայն ռուս-ամերիկյան հարաբերություններին, այլև լրացուցիչ ռիսկեր է ստեղծում համաշխարհային անվտանգության համար»,- ասված է դիվանագիտական առաքելության մեկնաբանության մեջ։
Դեսպանատունը նշում է, որ «Ուկրաինայում հակամարտության երկարաձգման ու էսկալացիայի պատասխանատվությունը կրում է հենց Միացյալ Նահանգները»։