Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր է հայտարարել, որ 2023 թվականին Լոնդոնը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին առնվազն նույն (իսկ, հնարավոր է, ավելի մեծ) ծավալով, քան այժմ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Սունակը մտադիր է մրցակցող տերությունների հետ մրցել «ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ ամուր պրագմատիզմով»։
Մեծ Բրիտանիայի կողմից Կիևին տրամադրվող օգնության ծավալի վրա նույնիսկ չի ազդել այն, որ վերջին ամիսներին Դաունինգ Սթրիթի նստավայրում արդեն երեք հոգի է փոխվել. Լիզ Թրասը, որը կառավարությունը գլխավորել է Բորիս Ջոնսոնի սկանդալային հրաժարականից հետո, վարչապետին աթոռին է եղել 50 օր՝ տեղը զիջելով երկու ամիս առաջ իրեն պարտված Ռիշի Սունակին։