Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ստեղծվելու է կենսաբանական անվտանգության հարցերով համակարգող խորհուրդ, որը մասնավորապես կքննարկի մի շարք երկրներում կենսալաբորատորիաների գործունեության խնդիրը, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Գագաթնաժողովում (ՀԱՊԿ խորհրդի, որն անցկացվել է նոյեմբերի 23-ին Երևանում) որոշում է ընդունվել կենսաանվտանգության հարցով համակարգող խորհուրդ ստեղծելու մասին: Կենսալաբորատորիաների թեման կքննարկվի»,- ասել է Զասը կիրակի օրը ONT-ին տված հարցազրույցում:
ՀԱՊԿ-ի շրջանակներում կենսաանվտանգության փորձագիտական գնահատականն անհրաժեշտություն է, քանի որ «մեր կազմակերպության առանձին երկրներ այդ ոլորտում սպառնալիք են տեսնում», հավելել է նա։