Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին Նախարարների խորհրդի Ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի շտապ նիստ է հրավիրել։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Պյոտր Մյուլերը, հայտնում է Polsat News-ը։ Հանդիպման մասին հաղորդագրությունը հայտնվել է տեղական ժամանակով ժամը 18.00-ից քիչ առաջ։ Նիստի գումարման պատճառները չեն հաղորդվում։ Ինչպես հայտնի է, այսօր կեսօրին Ռուսաստանը հրթիռային զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ Լեհաստանի սահմանի մոտ։ Radio Zet-ի թղթակիցը ոչ պաշտոնապես հայտնել է, որ երկու հրթիռ ընկել են Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող Պրժևոդուվ գյուղում և հարվածել հացահատիկի չորանոցներին: Հաղորդվում է 2 մարդու մահվան մասին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, դատախազության և զորքերի ներկայացուցիչներ։