G20-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Բայդենն ու Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 15-ին հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ։ 

Այս մասին հաղորդում է թուրքական NTV-ն՝ նշելով, որ հանդիպումը կազմակերպվել է Ինդոնեզիայի Բալի քաղաքում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում։ 

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցավակցություն է հայտնել թուրք իր գործընկերոջը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Բայդենը նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին «հացահատիկի գործարքը» վերսկսելու իր ջանքերի համար, որը երկուսն էլ համաձայնել են, որ կարևոր նշանակություն ունի համաշխարհային պարենային անվտանգության բարելավման համար ռուսական պատերազմի պայմաններում:

Կողմերը նշել են, որ այս նախաձեռնությունը պետք է շարունակվի։ Քննարկվել են նաև Հյուսիսատլանտյան դաշինքի և տարածաշրջանային և գլոբալ նշանակության այլ հարցերի շուրջ սերտ համակարգման շարունակման հարցը։

Թուրքական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ առաջնորդների բանակցությունները ընթացել են մամուլի համար փակ ռեժիմով, «Ապուրվա Կեմպինսկի» հյուրանոցում։ Սակայն հանդիպումից տեսանյութ ու կադրեր արդեն հրապարակվել են լրատվամիջոցներում։