Սամուել Սևյանը ԱՄՆ առաջնության երկրորդ տեղում է
Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան: Նա այս անգամ մրցում էր Ռայ Ռոբսոնի հետ: Իր պարտիան խաղաղ արդյունքով է ավարտել նաև Սամուել Սևյանը: Նրա մրցակիցը Վոնդեր Լիանգ էր: