Թուրքիայի նախագահ Էրդողանը եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ամենայն հավանականությամբ բանակցություններն առնչվում էին երկու պետությունների հարաբերությունների կարգավորմանը:
Պրահայում բանակցությունների շրջանակում տեղի ունեցած հանդիպման մանրամասները առայժմ չեն հստակեցվում: Այս մասին տեղեկացնում է REGNUM-ը:
Նշվում է, որ Էրդողանը գագաթնաժողովի ընթացքում կհանդիպի երկու պետությունների ղեկավարների հետ առանձին-առանձին: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ալիևը վերոհիշյալ բանակցություններից առաջ հանդիպել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: