Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի\' պարոն Սիմոնյան, ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ փոխգործակցության զարգացման նպատակով պաշտոնական այցով հրավիրում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնություն»:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 9-ին:

Նախատեսվում է եռօրյա այց,- գրված է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում։