Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արևմտյան երկրները չեն կատարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացառելու իրենց խոստումները՝ ՄԱԿ-ի հետ հուշագրի իրականացման շրջանակներում համաշխարհային շուկաներ գյուղմթերքի մուտքի մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ արևմտյան քաղաքական գործիչները «որոշումներ չեն կայացնում լոգիստիկ պատժամիջոցների բացառման վերաբերյալ, որոնք խոչընդոտում են հացահատիկի և պարարտանյութերի ազատ մուտքը համաշխարհային շուկաներ»։
ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Ռուսաստանն աշխատում է ՄԱԿ-ի հետ՝ հասնելու Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է լսել հարաբերությունները բարելավելու վերաբերյալ արևմտյան երկրների առաջարկները, երբ նրանք պատրաստ լինեն երկխոսության։