Իտալիայում այս պահին ընթանում է «Եվրատեսիլ 2022»–ը։ Քիչ անց հայտնի կդառնա մրցույթի 66-րդ հաղթողի անունը: Հաղթանակի համար հիմնականում պայքարում են Միացյալ Թագավորությունը, Շվեդիան և Իսպանիան։
Հայաստանի ժյուրիի կազմում ընդգրկված են Հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը, երգիչ Էրիկ Կարապետյանը, «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը, երգահան Լիլիթ Նավասարդյանը և պարուհի Վիկտորյա Մարտիրոսյանը:
Հայաստանից քվեարկության արդյունքները հայտնել է հումորիստ, հաղորդավար Գարիկ Պապոյանը:
- Իսպանիա 12
- Իտալիա 10
- Պորտուգալիա 8
- Ֆրանսիա 7
- Ուկրաինա 6
- Շվեդիա 5
- Նիդերլանդներ 4
- Էստոնիա 3
- Հունաստան 2
- Մոլդովա 1