ԱՄՆ-ն կանխել է ԱԹՍ-ների հարձակումը Մեծ Բրիտանիայի ավիաբազայի վրա

Financial Times-ի փոխանցմամբ՝ ամերիկացի զինվորականները հետ են մղել շուրջ վեց անօդաչու թռչող սարքերի հարձակումը, որոնք նոյեմբերի 13-ին պտտվում էին Մեծ Բրիտանիայի Սաֆոլկ կոմսության «Լեյքենհիթ» ռազմաօդային բազայի մոտակայքում։ Պարբերականի աղբյուրները չեն բացառում Իրանի մասնակցությունը միջադեպին, իսկ քանի որ սարքերից որևէ մեկը չի հայտնաբերվել, իշխանությունները չեն բացառում, որ դրանք զենք կամ հետախուզական սարքավորումներ են կրել։