Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինան անցած գիշեր հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտի։
Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Բացի այդ, Սամարայի մարզում ԱԹՍ է ընկել Պրոսվետ գյուղի մերձակայքում գտնվող «Սամարա» նավթի փոխադրման և պահպանման կայանի վրա, ինչի հետևանքով ևս հրդեհ է առաջացել։
Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի հարավի խոշորագույն ՆՎԳ-ն է։ Անցյալ շաբաթ այս օբյեկտը նույնպես ենթարկվել էր անօդաչուների հարձակման, ինչի հետևանքով, ըստ հաղորդումների, գործարանը դադարեցրել էր իր գործունեությունը։