Իրանը հայտարարել է, որ Քուվեյթում տեղի ունեցած հարձակումը կազմակերպվել է Ուկրաինայի կողմից

Իրանը պնդում է, որ Քուվեյթում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով զոհվել է իտալացի երկու ռազմական մասնագետ, կազմակերպվել է Ուկրաինայի կողմից։ Այս մասին տեղեկությունը տարածել է New York Post թերթը։


Միջուկային բանակցությունների հարցերով Իրանի նախկին խորհրդական Մոհամմադ Մարանդիի պնդմամբ՝ Կիևն այդ քայլին է դիմել Եվրոպային Իրանի հետ հակամարտության մեջ ներքաշելու և ԱՄՆ-ի աջակցությունը ստանալու նպատակով։


Նշենք, որ Քուվեյթն ու Իտալիան հարձակման պատասխանատու են համարում Իրանին։ Միջադեպի հետևանքով զոհվել է իտալացի երկու մասնագետ, որոնք աշխատում էին գերմանական «Rheinmetall» պաշտպանական-արդյունաբերական կոնցեռնի իտալական ստորաբաժանումում։


Իրանը հերքում է իր մասնակցությունը հարձակմանը։ Տեղի ունեցածին Ուկրաինայի ներգրավվածության վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել։


Հիշեցնենք, որ նախօրեին Քուվեյթի ուղղությամբ իրանական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել էր գերմանական «Rheinmetall» ընկերության իտալացի երկու աշխատակից։