Ռուսաստանում վեց ամսով արգելել են հնդկացորենի արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը վեցամսյա արգելք է սահմանել հնդկացորենի արտահանման վրա։


«Որոշումը կայացվել է ներքին պարենային շուկայում կայուն իրավիճակին աջակցելու համար»,- հայտարարել է ՌԴ նախարարների կաբինետը։


Արգելքը չի տարածվի Եվրասիական տնտեսական միության երկրների, ինչպես նաև մարդասիրական օգնության վրա, որ տրամադրվում են օտարերկրյա պետություններին կառավարության որոշումների հիման վրա։


Բացի դրանից, զրոյացվել են ոլոռի, սիսեռի և ոսպի արտահանման մաքսատուրքերը (դրանք կազմում էին 5%): Կառավարությունը բացատրել է, որ «այս ապրանքների արտահանման գները զգալիորեն նվազել են», և զրոյական դրույքաչափերը կոչված են բարձրացնել հայրենական արտադրանքի մրցունակությունը արտաքին շուկաներում: