Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա բանակցությունների ընթացքում կանդրադառնան անվտանգության հարցերին, ինչպես նաև Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեությանը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցվել է դեռևս վաղուց, և Կրեմլն այժմ նախապատրաստվում է վարչապետի այցին։
Պեսկովը նշել է, որ չնայած հայ-ռուսական հարաբերություններում առկա որոշակի բարդություններին՝ դրանք շարունակում են ընդգրկուն բնույթ կրել։
Նրա փոխանցմամբ՝ առաջիկա բանակցությունների օրակարգում ներառված է նաև Ռուսաստանի և Եվրամիության միջև Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը։