Ազատազրկվածներին չտրամադրած մեթադոնը հափշտակել, իրացրել է․ բուժակը ձերբակալվել է

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժակը մեթադոնային ծրագրում ընդգրկված ազատազրկված անձանց տրամադրում է նշանակված չափաբաժնից պակաս մեթադոն։


Բացի այդ՝ մեթադոնային ծրագրից դուրս եկած ազատազրկված անձանց կողմից մեթադոն չստանալու վերաբերյալ համապատասխան թերթիկներում գրառումներ չի կատարում, իսկ չտրամադրված մեթադոնը հետագայում հափշտակում և իրացնում է դեռևս չպարզված անձանց։