ՍԴ նախագահը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և իրավունքի գերակայության միջև ճիշտ հավասարակշռություն ապահովելու մասին

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Վլադիմիր Վարդանյանը 2026 թվականի նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում (Ֆրանսիայի Հանրապետություն) մասնակցել է «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով համաժողովի աշխատանքներին։ 


Համաժողովի շրջանակներում կազմակերպված առաջին՝  «Ժողովրդավարությունը և դատական իշխանությունը․ դատավորի  «իրավացի տեղը»»  վերտառությամբ կլոր սեղան-քննարկման ընթացքում Վլադիմիր Վարդանյանը հանդես է եկել ելույթով՝ ժամանակակից ժողովրդավարական հասարակություններում դատավորի դերակատարության, դատարանների և քաղաքական իշխանությունների միջև միջինստիտուցիոնալ երկխոսության միջոցով ինստիտուցիոնալ հարգանքի միջավայր ստեղծելու վերաբերյալ։ 


Ելույթի շրջանակներում ՀՀ ՍԴ նախագահն անդրադարձել է ժամանակակից ժողովրդավարական հասարակություններում ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և իրավունքի գերակայության միջև ճիշտ հավասարակշռություն ապահովելու հարցին՝ նշելով, որ դատավորը, գտնվելով այս եռասյուն արժեքների պահպանման կիզակետում, ապահովում է փխրուն հավասարակշռությունը` երաշխավորելով  ժողովրդավարությունը ոչ միայն այսօր, այլև ապագայում։