«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ դատախազությունը քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացրել
Գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ 2 դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Դատախազությունը 2 միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:
«Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,- ասել են դատախազությունից։
ԲԴԽ-ից «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել են, որ նիստը դեռ շարունակվում է։