Հրապարակվել է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի եզրափակիչ՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ նոյեմբերի 15-ին, հյուրընկալվելիս ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ։ Խաղը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։


ՈւԵՖԱ-ն հրապարակել է հավաքականի վերջնական հայտացուցակը, որում ընդգրկվել է 22 ֆուտբոլիստ։


Դարպասապահներ՝ Օգնյեն Չանչարևիչ (ԻՄՏ «Բելգրադ», Սերբիա), Ալեքսանդր Միշիև («Ուրարտու»), Գոռ Մատինյան («Սարդարապատ»)։


Պաշտպաններ՝ Նաիր Թիկնիզյան («Օլիմպիակոս», Հունաստան), Ստյոպա Մկրտչյան («Նյուրնբերգ», Գերմանիա), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ Մոսկվա, Ռուսաստան), Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան (երկուսն էլ՝ «Ուրարտու»), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»)։


Կիսապաշտպաններ՝ Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Կառլեն Հովհաննիսյան («Ակրոն», Ռուսաստան), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Նարեկ Հովհաննիսյան («Լեխիա» Գդանսկ, Լեհաստան), Հովհաննես Հարությունյան («Փյունիկ»), Գոռ Մանվելյան («Նոա»), Արթուր Սերոբյան, Կարեն Մուրադյան (երկուսն էլ՝ «Արարատ-Արմենիա»)։


Հարձակվողներ՝ Հրանտ-Լեոն Ռանոս («Տեներիֆե», Իսպանիա), Արթուր Ղարիբյան («Ռոդինա», Ռուսաստան), Արթուր Միրանյան («Իրոնի Տիբերիաս», Իսրայել), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»)։