Ապարանում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Ապարան խոշորացված համայնքի Հարթավան բնակավայրում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: