Դեկտեմբերին երեք այց ունեմ Ռուսաստան. Նիկոլ Փաշինյան

Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտի փորձագետների հետ հանդիպմանը: 



Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը և այլ թեմաների: