Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 27-ին այցելել է Գավառի նախկին մանկատան շենք, որն առաջիկայում նախատեսվում է վերափոխել սոցիալական բնակարանների։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից:


Նախարարին ուղեկցել են Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը և «Օթևան» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանը:


Գերատեսչությունից նշում են, որ քննարկվել են համայնքի հետ համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները: Կարևորվել է նաև նախկին խնամքի հաստատության հարևանությամբ գտնվող այգու բարեկարգման ու տարածքի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։