Գեղարքունիքի մարզում «BMW»-ի վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է

Հոկտեմբերի 23-ին «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Լուսինե Հ.-ն։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 22-ին Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարից հետո։ Հիվանդանոց էր տեղափոխվել նաև Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Խ.-ն։


shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մահացածն ու վիրավորն ամուսիններ են։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Հենրիկ Խ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջված հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը, որոնց առաջինն օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն։