Բոլոր քաղաքականությունների և ֆինանսական մեխանիզմների կենտրոնում մարդն է. Վահե Հովհաննիսյան

«Բոլոր քաղաքականությունների, ֆինանսական մեխանիզմների և միջազգային գործընկերությունների կենտրոնում մարդն է»։



Այս ուղերձն է ընդգծել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը COP17-ի շրջանակում կայացած «Գործընկերություններ հանուն բնության և տնտեսական բարգավաճման» բարձր մակարդակի քննարկմանը։

Նախարարի խոսքով՝ բնությունը ոչ թե պարզապես ծախսային ուղղություն է, այլ տնտեսական կայունության ռազմավարական հենասյուն։




 Բնության նկատմամբ հոգատարությունը նաև հանրային պատասխանատվություն է։ Այս մոտեցումն արտացոլված է Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրում՝ հիմնված պարզ մարդկային ձգտման վրա. ապրել այնպիսի միջավայրում, որը նպաստում է մեր կյանքին, և նույն հնարավորությունը փոխանցել մեր երեխաներին։

Նախարարը կարևորել է նաև բնապահպանական և ֆինանսական ոլորտների համագործակցությունը՝ ընդգծելով, որ Երևանում մեկնարկած այս երկխոսությունը պետք է վերածվի շարունակական գործնական քայլերի։