Հոկտեմբերի 28-ին Լոռու մարզի երկու գյուղերում ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10։00-ից մինչև 22:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը:


Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: