Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք հետագայում ևս ներդրում կունենանք
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործում։ Ձեռք բերված
խաղաղությունը կենսունակության աղբյուր կլինի մեր տարածաշրջանի համար»,- Էրդողանի
խոսքերը մեջբերել է նրա գրասենյակը։