Իրանի ԱԳ նախարարը հարևան մահմեդական երկրներին «իսկական եղբայրության» կոչ է արել

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին մահմեդական երկրներին կոչ է արել «հենվել միայն իրենց վրա» և ամրապնդել «իրական եղբայրությունը»։


Նա նշել է, որ Իրանի զինված ուժերը ցույց են տվել իրենց կարողությունը՝ դիմակայելու աշխարհի ամենահզոր բանակին։


«Եթե միասին գործենք, կկարողանանք դիմակայել արտաքին ուժերի ցանկացած մարտահրավերի», -գրել է Արաղչին X-ում։