«Երբ Մոսկվայի ուղղությամբ թռչի ոչ թե հարյուր, այլ հազար դրոն, Պուտինը կհասկանա». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հիմնական փուլը ցամաքից և ծովից տեղափոխվել է օդ։ Նա կարծում է, որ հենց «երկնքում մարտը» կորոշի հակամարտության ելքը։


 «Եվ այս դիմակայության մեջ, թե ում տարածքն է ավելի մեծ, ավելի քիչ նշանակություն ունի։ Մենք դուրս ենք եկել օդային տարածք։ Իսկ օդում մենք արդեն ունակ ենք մրցակցելու»,- հավելել է Զելենսկին։


Նա նշել է, որ Ուկրաինան ունի կարևոր խոցելիություն՝ օդային պաշտպանությունը, բայց նույնիսկ չնայած դրան՝ նա ունակ է հաղթելու։


Զելենսկու կարծիքով՝ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների լայնածավալ հարձակումների հոգեբանական ազդեցությունը, ինչպես նաև տնտեսական խնդիրների վատթարացումը ի վերջո կթուլացնեն Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը շարունակելու վճռականությունը։


«Երբ Մոսկվայի ուղղությամբ թռչի ոչ թե հարյուր դրոն, այլ հազար, նա կհասկանա։ Երբ նա սկսի դա անձամբ զգալ, երբ սկսի դա տեսնել սեփական աչքերով... նրա խորհրդականները կհամոզեն նրան տեղափոխվել Ուրալից այն կողմ։ Որքան Պուտինը հեռու լինի Մոսկվայից, այնքան մոտ կլինի պատերազմի ավարտը»,- ասել է Զելենսկին։