Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևին հասցված զանգվածային հարվածի համար

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա հուլիսի 2-ի գիշերը Կիևին հասցված զանգվածային համակցված հարվածի համար։


Ինչպես հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինա-ին (РБК-Украина), այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքի Դարնիցկի շրջանում հարվածի վայր այցելության ժամանակ։


«Ռուսաստանը պատասխան կստանա Կիևին այսօրվա հարվածի համար՝ դա անխուսափելի է»,— ընդգծել է Զելենսկին։


Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան հանդես է գալիս հանուն «արդար խաղաղության և պատերազմի արդարացի ավարտի»։ «Իսկ քանի դեռ այն չկա՝ հանուն արդարացի պատասխանների»,— հավելել է նա։


Նշենք, որ հուլիսի 2-ի գիշերը ռուսական զորքերը մասշտաբային հարձակում են իրականացրել Ուկրաինայի տարածքի վրա, որի հիմնական թիրախն է դարձել Կիևը։ Վերջին տվյալներով՝ մայրաքաղաքային տարածաշրջանին ՌԴ զինված ուժերի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 21 մարդ։