Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը հայտարարել է, որ երկիրը կթողնի ավելի լավ վիճակում, քան այն եղել է իր՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու պահին: Ինչպես հաղորդում է Sky News-ը, այս մասին Ստարմերը հայտարարել է խորհրդարանական բանավեճերի ժամանակ:
Ստարմերի խոսքով՝ ցանկացած վարչապետի գնահատման գլխավոր չափանիշն այն է, թե ինչպիսի վիճակում է նա երկիրը փոխանցում իր հաջորդին:
«Ես գիտեմ, որ կկարողանամ երկիրը փոխանցել ավելի լավ վիճակում, քան ստացել եմ այն», — ընդգծել է նա:
Վարչապետը նաև քննադատել է Պահպանողական կուսակցության իր նախորդներին:
Հիշեցնենք, որ Կիր Ստարմերը հունիսի 22-ին հայտարարել է իր հրաժարականի մասին: Նա հավելել է, որ կշարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը մինչև իր հաջորդի ընտրվելը: