Նռնակի պայթյուն Տավուշի մարզում. տուժել է երիտասարդ

Ապրիլի 19-ին պայթյուն է տեղի ունեցել Տավուշի մարզում։


Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնում «Բերդ» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ  հողում աշխատելու ժամանակ ձեռքում անհայտ իր պայթելու հետևանքով «աջ դաստակի 1-ին, 2-րդ և 3-րդ մատների տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։


Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը, պարզվել է, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Արթուր Ա․-ն է։


Կայքի տեղեկություններով՝ Արթուր Ն․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում իրենց առանձնատան կից ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ արկղի մեջ հայտնաբերել է նռնակի պայթուցիչ, որի հետ անզգուշ վարվելու հետևանքով պայթել և ստացել է նշված վնասվածքները։


Արթուր Ն․-ի հայրը՝ Տավուշի մարզի բնակիչ 57-ամյա Գագիկ Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանել է իր հանգուցյալ հայրիկին՝ Բորիս Ա․-ին, ով այն ձեռք է բերել 1990-1994թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ։


Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական  վարչության Բերդի քննչական բաժին: