AFCP-ն աջակցել է Հայաստանի ամենավաղ քրիստոնեական հուշարձաններից մեկի՝ Երերույքի տաճարի պահպանությանը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը (AFCP) աջակցել է Հայաստանի ամենավաղ քրիստոնեական հուշարձաններից մեկի՝ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանությանը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:


Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի մոտ գտնվող 4-5-րդ դարերի այս հայկական եկեղեցին լավագույնս ներկայացնում է Հայաստանի վաղ քրիստոնեական ճարտարապետությունը և հարուստ պատմական ժառանգությունը։ 2023թ․ Հիմնադրամն աջակցեց տաճարի տարածքի կոնսերվացման, պահպանության և պատմական միջավայրի վերականգնման ուղղված աշխատանքներին։


Ինչո՞վ է զբաղվում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը։

Ստեղծված 2001 թ․ Պետքարտուղարության կողմից՝ հիմնադրամն աջակցում է մշակութային ժառանգության պահպանությանն աշխարհում։

Գործակցելով տեղի համայնքների հետ՝ այն իրականացնում է պատմավայրերի, պատմամշակութային արժեքներին, կոթողների, ավանդույթների պահպանության աշխատանքներ, աջակցում մշակութային զբոսաշրջության և երկարաժամկետ պահպանության նախաձեռնություններին և նպաստում մշակութային փոխըմբռնման ու հարգանքի ձևավորմանը տարբեր ժողովուրդների միջև։