ԿԳՄՍ նախարարությունը, վերջին զանգի միջոցառումներում մշակութային բաղադրիչի շեշտադրումը կարևորելով, շրջաբերական գրություններ է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին:
Ըստ այդմ՝ 2025-2026 ուսումնական տարվա ավարտին ևս հանրակրթական ուսումնական հաստատությունների համար կանցկացվի «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթ:
Ըստ մրցույթի անցկացման ուղեցույցի՝ միջոցառումները կարող են ներառել.
Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ մինչև մայիսի 29-ը ներառյալ համապատասխան էլփոստի հասցեներին՝ ըստ մարզերի։
Յուրաքանչյուր մարզում հաղթող կճանաչվի երկու դպրոց՝ հիմնական և միջնակարգ կամ ավագ: «Մշակութային վերջին զանգ» մրցույթի արդյունքները կամփոփվեն հունիսին։
ԿԳՄՍ նախարարության շրջաբերականում նաև նշված է, որ Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման շրջանակում անհրաժեշտ է բացառել պարտադրված դրամահավաքը՝ այդ թվում՝ նաև ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված։ Հավելենք, որ պարտադրված դրամահավաքների դեպքում ծնողները կարող են զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գիծ (010-599-699 /600/):
Այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում վերջին զանգի միջոցառումները նախատեսված է անցկացնել մայիսի 22-ին 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, մայիսի 23-ին 6-օրյա շաբաթվա դեպքում: