Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը կրկին գտնվում է երկրի զինված ուժերի «խիստ կառավարման և վերահսկողության տակ», հաղորդում է Associated Press-ը։
Իրանի զինված ուժերի միասնական
հրամանատարությունը իր հայտարարության մեջ նախազգուշացրել է, որ կխոչընդոտի
Հորմուզի նեղուցով նավագնացությանը, քանի դեռ Միացյալ Նահանգները շրջափակում է
իրանական նավահանգիստները։
Այն մասին, որ Միացյալ Նահանգները
կշարունակի շրջափակել իրանական նավահանգիստները, նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Իրանը
համաձայնություն չկնքի Միացյալ Նահանգների հետ, ի թիվս այլոց՝ նաև Թեհրանի միջուկային
ծրագրի վերաբերյալ։