Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վաղարշյան-Քոչար փողոցների խաչմերուկում դի կա։


 Տարածքը սահմանազատել են պարեկները։



Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ 



Նշված վայրում հայտնաբերվել է Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Էդուարդ Հ.-ի մարմինը։



Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ազատ Եղիազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։



Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։



Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Shamshyan.com