Ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի հետախուզության նախարարը. Իսրայելի ՊՆ

Թեհրանում իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խատիբը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, փոխանցում է Times of Israel-ը։


Կացի խոսքով՝ հարվածը հասցվել է մարտի 18-ի գիշերը։


Կացը հավելել է, որ ինքը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՑԱԽԱԼ-ին «թույլ են տվել [սպանել] իրանցի ցանկացած բարձրաստիճան քաղաքական գործչի... առանց լրացուցիչ թույլտվության անհրաժեշտության»։


Իրանը առայժմ ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել է Խատիբի մահվան մասին տեղեկատվությունը։