Թեհրանը պատրաստ է լսել միջնորդ երկրների առաջարկները՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, եթե դրանք ենթադրեն Իրանի վնասների փոխհատուցում: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։
«Մեզ շատ բարեկամ երկրներ առաջարկել են գաղափարներ
և արտահայտել են իրենց պատրաստակամությունը դերակատարություն ունենալու խաղաղության
հասնելու գործում,- ասել է Իրանի ԱԳ նախարարը Al Jazeera-ին տված հարցազրույցում։-
Եթե լինի պատերազմը դադարեցնելու առաջարկ, որը համապատասխանում է մեր պայմաններին
<...>, և Իրանի կրած վնասները փոխհատուցվեն, ապա մենք անպայման կլսենք այն»։
Արաղչին նշել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության
կարգավորման հարցում որպես միջնորդ կարող են հանդես գալ, մասնավորապես, Չինաստանը և
մի շարք այլ երկրներ:
«Իմ կարծիքով՝ մի քանի երկրներ կարող են հանդես գալ
միջնորդի դերում, այդ թվում՝ Չինաստանը։ Չինաստանը հաջողությամբ և դրականորեն միջնորդել
է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև, և, երկու երկրներն էլ, վստահ եմ, հետևում են այն
ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։