Իրանի նախագահը խոստացել է վրեժ լուծել Լարիջանիի մահվան համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է «խիստ վրեժ լուծել» նրանցից, ովքեր մասնակից են եղել Ալի Լարիջանիի մահվանը: Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։


Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի դեմ զանգվածային հարվածների մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան։


«Իսկական խոստում 4» գործողությունը եղել է գրոհների 61-րդ ալիքը։ ԻՀՊԿ-ի տվյալներով՝ Թել Ավիվում հարված է հասցվել ավելի քան 100 թիրախի, այդ թվում՝ ռազմական օբյեկտների։ Հաղորդվում է ավելի քան 230 սպանված և վիրավորված զինծառայողների մասին։


Թեհրանի պնդմամբ՝ հարվածներ են հասցվել Երուսաղեմում, Հայֆայում, Բեեր Շևայում և Նեգևում օբյեկտներին։


Բացի դրանից, հաղորդվել է Կատարի, Բահրեյնի, ԱՄԷ-ի, Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան բազաների վրա հարձակումների մասին։