Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ալի Լարիջանիի մահը չի ազդի Իրանի իշխանությունների կայունության վրա։ ԱՄՆ-ն և Իսրայելը դեռևս չեն գիտակցել, որ Իսլամական Հանրապետությունն ունի ուժեղ քաղաքական կառուցվածք։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ մեկ անհատի
առկայությունը կամ բացակայությունը չի ազդում այդ կառուցվածքի վրա։ Նա հավելել է,
որ գլխավոր գործոնը հենց համակարգի կայունությունն է, այլ ոչ թե առանձին անձինք։